Երկնային բեմադրություն
Ես արդեն սովորում էի միջին դասարաններում, այսինքն այն շրջանն էր երբ թաղի տղաներով հաճախ, ի՛նչ հաճախ, ամեն օր հավաքվում էինք և, և ինչո՞վ են զբաղվում տղաները: Ես աղունիկներ էի պահում, ղուշբազ էի: Չգիտեմ ինչպես է Հայաստանի այլ քաղաքներում, բայց Լենինականում ղուշբազները միշտ ունեցել են սեփական, կասեի հատուկ, կարգավիճակ: Գոյություն ուներ ինքստինքյան կերպով ստեղծված ղուշբազների համակարգ, ըստ ունեցած լավ աղավնիների: Որպիսի ասածս միայն ղուշբազների համար չլինի, մի երկու բառով ասեմ ի՛նչ է նշանակում լավ աղավնի: Լավ աղավնին դա ղուշբազների համար ո՛չ մի կապ չունի նրա արտաքին տեսքի հետ, գույնի, չափի կամ տեսակի: Գոյություն ունի լավ աղավնիների երկու ճյուղ: Կան աղավնիներ, որոնք թռչելիս շատ չեն բարձրանում, այսպես ասած, թռչում են միջին բարձրության վրա և հաճախ օդի մեջ գլուխկոնծի են տալիս, խաղում են, իհարկե, էդ խաղլն էլ իր հազար ու մի նրբություններն ունի, խաղի ձայնը, երբ խաղում է կա՞նգ է առնում օդի մեջ, թե ոչ, ինչպես է կանգնում, ամենալավը նա է, երբ ասես պոչի վրա նստած խաղալով ուղահայաց վեր է բարձրանում: Ե