Posts

Երկնային բեմադրություն

Ես արդեն սովորում էի միջին դասարաններում, այսինքն այն շրջանն էր երբ թաղի տղաներով հաճախ, ի՛նչ հաճախ, ամեն օր հավաքվում էինք և, և ինչո՞վ են զբաղվում տղաները: Ես աղունիկներ էի պահում, ղուշբազ էի: Չգիտեմ ինչպես է Հայաստանի այլ քաղաքներում, բայց Լենինականում ղուշբազները միշտ ունեցել են սեփական, կասեի հատուկ, կարգավիճակ: Գոյություն ուներ ինքստինքյան կերպով ստեղծված ղուշբազների համակարգ, ըստ ունեցած լավ աղավնիների: Որպիսի ասածս միայն ղուշբազների համար չլինի, մի երկու բառով ասեմ ի՛նչ է նշանակում լավ աղավնի: Լավ աղավնին դա ղուշբազների համար ո՛չ մի կապ չունի նրա արտաքին տեսքի հետ, գույնի, չափի կամ տեսակի: Գոյություն ունի լավ աղավնիների երկու ճյուղ: Կան աղավնիներ, որոնք թռչելիս շատ չեն բարձրանում, այսպես ասած, թռչում են միջին բարձրության վրա և հաճախ օդի մեջ գլուխկոնծի են տալիս, խաղում են, իհարկե, էդ խաղլն էլ իր հազար ու մի նրբություններն ունի, խաղի ձայնը, երբ խաղում է կա՞նգ է առնում օդի մեջ, թե ոչ, ինչպես է կանգնում, ամենալավը նա է, երբ ասես պոչի վրա նստած խաղալով ուղահայաց վեր է բարձրանում: Ե...

Հարբած ռոբոտը

Գյումրեցի Վաղոն ինքնապաշտպանության համար մի սրվակ նյարդային պարալիտիկ գազ էր գնել։ Մի փոքրիկ սրվակ էր, Վաղոն չեր հավատում, որ էդ սրվակի պարունակությունը մարդու դեմքին փչելու դեպքում մարդը ուշագնաց է լիննում։ Ուստի Վաղոն ուզում էր այն փորձարկել։ Բայց ու՞մ վրա, ո՞վ կհամաձայնի նման փորձարկության.. Եվ Վաղոն հնարքը գտավ. Գնեց մի լիտրանոց օղի և ծանոթ տղաներին կես կատակ կես լուրջ առաջարկություն էր անում։ Ասում էր.  Վաղո - Ապ ջան բեր էս բալոնչիկը մե հադմ փչեմ երեսիդ, էս մե շիշ «Բոյիդ մեռնիմը» քոնն է:    Գյումրեցիները մի լիտրանոց օղուն, կատակելով, բոյիդ մեռնիմ են ասում, քանի որ շիշը սովորական օղու շշից նկատելիորեն բարձր է ։ Բայց Վաղոյի համար շատ անսպասելի կերպով, ոչ ոք չեր համաձայնվում։ Վաղոն չեր հրաժարվում իր մտքից, նա մտքին դրել էր անպայման փորձարկել այդ գազը ու փնտրում էր ու հետաքտքրվում թե ու՞մ վրա կարելի է փորձարկել:    Մի անգամ երբ տղաների հետ կանգնած զրուցում էր էդ գազի փորձարկության մասին, հանկարծ տղաներից մեկը ասաց.  - Ծո են ալակշ Մռդոյին ըսա, բոյիդ մեռնիմն...

Հարցազրույց Մունթազեր ալ-Զեյդինի հետ:

ֆելիետոն  - Պարոն Մունթազեր, ձեր բուշիկները, ներեղություն, ձեր կոշիկները պատվերո՞վ են կարում թե՞ խանութից էք գնում:  - Դա կախված է նրանից թե որտեղ պետք է հագնեմ այդ բուշիկները, օի՛, ես էլ ձեր նման շբոթեցի, կոշիկները, կոշիկները:  - Իսկ այն կոշիկները որորնցով ուզում էիք նախագահ Բուշին կոշիկահարել, ի՞նչ նպատակով էիք գնել, ու՞ր պիտի գնաիք:  - Գիտեք, այդ բու., թու, այդ կոշիկները վաղուց էի գնել, չեմ հիշում:  - Իսկ շա՞տ տեղերում էք եղել այդ կոշիկներով, չափսոսացի՞կ նրանցից հրաժարվել:  - Իհարկ է, որտեղ ասես չեմ եղել, դե հասքանում էք, լրագրողի մասնագիտությունը այնպիսին է, որ որտե՛ղ ասես որ չենք լինում: Ինչ մնում է ափսոսալուն, ո՛չ, արդեն մաշվել էին, վրաները հալ չեր մնացել, մի կողմից էլ իմ ոտքերը քրտնում են, էդ կոշիկներից արդեն նեխված պանիրի հոտ էր գալիս, այնպես որ շատ ճիշտ ժամանակին դեն նետեցի դրանք:  - Նետելուց հետո ձեր ոտքերը հովացա՞ն:  - Միայն ոտտքե՞րս, հոգի՜ս հովացավ, հոգի՜ս:  - Բայց չե՞ որ այդ պահին ձեզ դնքստում էին, ինչպե՞ս կարող էր ձեր հոգին հովա...

Պեպսի-կոլայի գենը

Սովետական միության ոսկե դարն էր, յոթանասունական թվականներն էին, արտասահմանից շատ հայեր էին գալիս Հայաստան շրջակայության: Շատերը գնում էին Ջերմուկ հանգստանալու: Այդ եկողներին երբեմն հաջողվում էր իրենց հետ բերել մի քանի շիշ «Պեպսի կոլա», հաճախ էին խոսում այդ մասին ու տարբեր դեպքեր էին պատմում: Ահա նման մի պատմություն. Մի տղա Ջերմուկում հանգստանալիս ծանոթացել էր մեկի հետ, որը ապրում էր մի արտասահմանցու հարևանությամբ և տեսել էր նրանց բալկոնում դատարկ Պեպսի-կոլայի շշեր: Այդ տղայի մասին ասում էին թե նա մի ծանոթ ունի, որը իր աչքով է տեսել մեկին, ով պեպսի-կոլա խմողի հետ զրուցել է: Այդպիսիները, ինչպիսին պատմության հերոսն է, բավականին «պրիստիժնի» մարդիկ էին համարվում, եթե սովորական մարդիկ միայն արտասահմանյան կինոներում էին տեսնում Պեպսի-կոլա, ապա նրանք իրենց աչքերով էին տեսել մարդկանց, ովքեր Պեպսի-կոլա էին խմել: Էդ հիմա է որ խանութներում լիքը Պեպսի-կոլա է, են ժամանակ դժվար էր: Էն ժամանակներում մենակ արտասահմանցի հարևաններ ունեցողներն էին տեսնում Պեպսի-կոլա իսկ արտասահմանցի հյուրի հարևանությամբ ա...

Ուռած տերտերը

Ամռանը Մոսկվայում աշխատում էի: Մեր պրարաբը Հայ էր, գեղեցկության սրահ էինք կառուցում: Էս մեր Հայ պրարաբի հետ շատ հաճախ մեզ այցելում էր մի տերտեր, միջին տարիքի տղամարդ էր: Հենց առաջին օրը, էդ տերտերի հետ ծանոթանալուց, մի զավեշտալի իրադրություն ստեղծվեց: Մեր բրիգադում շատ տարբեր մարդիկ կային, մի տղա կար, յոթ տարի բանտ նստլուց հետո, հանցավոր կյանքից հրաժարվել, եկել իր քրտինքով փող էր աշխատում: Մենք հաճախ երեկոները նրա հետ մինչև ուշ ժամերը զրուցում էինք, ես զգում էի, որ էդ տղայի ուղեղը աշխատում է, շատ հասարակ բաներ չգիտեր, բայց հիմնական մարդկայնությանը պատկանող արժեքների նկատմամբ շատ շուտ կողմնորոշվում էր ու բացարձակապես մարդկային դիրք էր գրավում: Օրինակ երբ խոսում էինք Հայաստանում ապրող հայերի նյութական վիճակի մասին ու Արցախում ապրող մեր ժողովրդի մասին, ես նրան ասեցի, որ թեկուզև հայաստանում կարիքի մեջ են, արցախում պետք է լիություն լինի, որ ժողովուրդը կարողանա դիմակայել այս պատմական պահին: Նա անմիջապես պատասխանեց. - Հա ապ ջան, ես ստամոքսով չեմ մտածում... -Իմ մշտական զրուցակիցը թմրանյութ էր ...

Փոշոտ ծառերը

Չորս տարեկան էի: Մեծ եղբայրներս թաղDecember 24, 2019 0:46չէին տանում: Նման կերպով մարդու իրավունքները ոտնահարող արարքը, նրանք հիմնավորում էին մանկական «կոդեքսի» երկոջ դրույթներով. մեկը, որ բոլորից կարճ էի, երկրորդը, տեղ տանելու բան չէի: Երկրորդ պատճառը շատ վիճահարույց էր և ես ամենայն լրջությամբ, ճշտորեն կապկելով մեծերի խոսելավոճը, պահվածքը, համոզում էի, ներկայացնում էի իմ փաստերը, հիմնավորում էի իմ առու գնալու իրավունքները, երբեմն նրանց դիմում էի բավականին բարձր ու երկա՜ր կոչերով ու բացականչություններով, որոնց չգիտես ինչու նրանք միշտ արձագանքում էին երկու բառով. հերիք զռռաս: Ուստի ես դեռ վաղ հասկում հասկանալով, որ դեմոկրատիան ավելի շուտ խորամանկություն է քան թե արդարություն, դիմեցի այլ հնարքի: Երբ նրանք պատրաստվում էին գնալ առվում լողալու, հավաքվում էին մեր բակում, կազմում էին ռազմավարական պլանը, թե որ ճանապարհով են գնալու և «թշնամի» լողալու գնացողներին հանդիպելու դեպքում ինչ են անելու, իսկ ես, կարծես համաձայն իմ կարգավիճակին, որ տեղ տանելու բան չեմ, հանգիստ կանգնել էի նրանց մոտ ու լսո...

Պարոն քութիկ

2/11/2012    ՄԵԾ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ ՊԵՌԱՇԿՈՒ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ, ԱՅԴ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՄԲՈՒՐԳԸ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԷ: ՀԱՅՏՆԻ ՌԵՊԵՐԲԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՇՐՋԵԼԻՍ ԱՅԴ ՀՈՏԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՅՈՒՐԱՀԱՏԿ ԲՈՒՐՄՈՒՆՔ  ՈՒՆԵՑՈՂ ՕԾԱՆԵԼԻՔՆԵՐԻ, ՍԵԿՍ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԿԱՄ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՏՆԵՐԻ ԻՐԱՐ ՀԱՐԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ: ԳՈՒՑԵ և ՀՈՏ ՉԿԱ, ԲԱՅՑ ՆՄԱՆ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ԻՐ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԷՖԻՐԸ, ՈՐԸ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԶԳԱՍ:   Ես հաճախ եմ ձեռքս գրպանիս մեջ քայլում: Չչգիտես ինչու, հենց պոռնկանոցի կողքով անցնելիս հայտնաբերեցի, որ կիթելիս գրպանը ծակ է: Կրակայրիչս հայտնվել էր գրպանի ու աստառի արանքում: Ու մի երկու քայլ անելու ընթացքում հասցրեցի փիլիսոփայել գրպանը ծակվելու պատճառի մասին: Դա լինում է երկու դեպքում. Երբ գրպանի կարը արդեն մաշվել է, կամ ինքդ ես գրպանդ քչփորելով կարը պատռել, կասկածանք ունեմ, որ իմը երկրորդ վարկածն է: Ու ես ծակ գրպանով, բայց հպարտ քայլում եմ այդ փող շռայլելու աշխարհի կենտրոններից մեկով: Մուրացկանների կողքից անցնելիս հայացքս հանդիպեց մի տարեց մուրացկանի կողքին պառկած շան հայացքին, ինչ...

Ծույլի հիշատակարանը

Դպրոցական տարիներին ես Հայ գրականությունից երկու անգամ 5 եմ ստացել, ազնիվ խոսք, առանց չափազանցությունների՛: Եվս մի 5 էլ ռուսերեն շարադրությունից եմ ստացել, գնահատականս 5/3 էր, ուսուցչուհին ասեց, որ 5/3 է նշանակել, որովհետև 5/2 գնահատական չկա՛: Հայ գրականությունից, բանավոր վերլուծումների կապակցությամբ խնդիր չունեի, ինձ բավական էր լսել ուսուցչի պատմածը, որին մի բան էի ավելացնում տանը լսած ու սովորածիցս ու գիտունի նման, վստահորեն գնում էի դաս պատասխանելու: Իհարկ է ինձ չեր հաջողվում պարոն Մաթևոսյանին, իմ Հայոց լեզվի ու գրականության ուսուցչին, ներշնչել, որ ես դաս եմ կարդացել ու նա ուներ իր հնարքները ինձ բռնացնելու համար: Բայց ես էլ իմ հնարքներն էի մշակել: Դասից առաջ, դասամիջոցին, դասարանի գերազանցիկ աղջիկներից արագությամբ իմանում էի դասագրքի մեջ գրած կարևոր հանգույցները ու դա ինձ բավական էր: Իսկ երբեմն էլ, եթե մոտս գիրք էր լինում, կամ մեկից վերցնում էի դասագիրքը, մի երկու երեք րոպե աչք էի անցկացնում սկզբից, մեջտեղից, վերջից ու բավական էր: Էսպես իմ ծուլագիտությունը առաջ էի տանում: Բայց...

Գրպանի մեջ

Գրպանը շատ մեծ էր ու խորը, վերջանում էր սուր անկյունով, և անկյունի կարերի վրա զգալի ճնշում էր գոյացել՝ գրպանում կուտակված հսկայական մանրադրամի կույտի ծանրությունից: Երիտասարդը քայլում էր,գրպանի մեջ ամեն քայլափոխին, ամեն մի շարժումից, մանրադրամների դիրքերը փոխվում էին բոլոր հարթությունների ուղղությամբ: Իսկական մրցապայքար էր ընթանում մանրադրամների մեջ, յուրաքանչյուր մանրադրամ այդ մրցապայքարի ընթացքում ձգտում էր հայտնվել ամենավերևում, քանզի գտնվելով վերևում, ավելի մեծ է հավանականությունը տիրոջ ձեռքում հայտնվել և դուրս գալ ազատ շրջանառություն, երբ նա մանրադրամով վճարում կատարի: Եվ միայն մեկ ցենտ արժողությամբ մի մանրադրամ չէր մասնակցում այդ« ազատության» մրցապայքարին, ավելի խոշոր մետաղյա դրամները նրան տրորելով արդեն կիսով չափ խցկել էին գրպանի ծայրամասի կարերի արանքը: Իհարկե, ազատություն ձեռք բերելուց հետո նույնպես հարկավոր է բախտ ունենալ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի համար է նա ծախսվելու: Եթե նրանց տերը սուպերմարկետում որևէ գնում կատարի, դա այնքան էլ հաճելի չէ,ուղղակի մանրադրամը գրպան...

Տո՛ դը՝ գնա՛ ե՛

Մերձմոսկովյան ամառանոցային գյուղաքաղաքները բոլորը շրջափակված են բարձր պարիսպներով իսկ որոշ տեղեր այդ 5-6 մետր բարձրություն ունեցող պարիսպների վրա ամրացված են փշալարեր, երևի վայրի գազաններից պաշտպանվելու համար: Միայն մի բան այնքան էլ պարզ չէ, ո՞ր կողմում են այդ վայրի գազանները, պարսպից նե՞րս, ինչպես սովորական գազանանոցում, թե՞ պարսպից դուրս: Մի այդպիսի մերձմոսկովյան գյուղաքաղաքի կից, որ կոչվում է «Մալենկայա Իտալիա» բարձր պարիսպների հարևանությամբ, ժամանակավոր ցանկապատով շրջափակաված էր մեր բանվորական ճամբարը, որտեղ մեղվի փեթակների նման իրար կողքի շարված տնակներից առավոտյան դուրս էին «թռչում» բանվորները ու տարածվում չորս կողմ, ինչպես մեղուները: Իսկ երեկոյան վերադառնալիս նրանք իհարկ է նեկտար չեին բերում, որ մեղր պատրաստեն, լավագույն դեպքում, եթե վարձատրության օր էր, նրանք բերում էին աշխատավարձի որոշ մասը, սովորաբար աշխատավարձի քառորդը, մնացածը իրար մեջ կիսում են «պարիսպ կառուցողները»: Իսկ սովորաբար, ճամբար վերադառնալիս, բանվորները էժան գարեջուրը հագուստի տակ ավելի խնամքով պահած քան մեղուն...