Posts

Showing posts from December, 2019

Երկնային բեմադրություն

Ես արդեն սովորում էի միջին դասարաններում, այսինքն այն շրջանն էր երբ թաղի տղաներով հաճախ, ի՛նչ հաճախ, ամեն օր հավաքվում էինք և, և ինչո՞վ են զբաղվում տղաները: Ես աղունիկներ էի պահում, ղուշբազ էի: Չգիտեմ ինչպես է Հայաստանի այլ քաղաքներում, բայց Լենինականում ղուշբազները միշտ ունեցել են սեփական, կասեի հատուկ, կարգավիճակ: Գոյություն ուներ ինքստինքյան կերպով ստեղծված ղուշբազների համակարգ, ըստ ունեցած լավ աղավնիների: Որպիսի ասածս միայն ղուշբազների համար չլինի, մի երկու բառով ասեմ ի՛նչ է նշանակում լավ աղավնի: Լավ աղավնին դա ղուշբազների համար ո՛չ մի կապ չունի նրա արտաքին տեսքի հետ, գույնի, չափի կամ տեսակի: Գոյություն ունի լավ աղավնիների երկու ճյուղ: Կան աղավնիներ, որոնք թռչելիս շատ չեն բարձրանում, այսպես ասած, թռչում են միջին բարձրության վրա և հաճախ օդի մեջ գլուխկոնծի են տալիս, խաղում են, իհարկե, էդ խաղլն էլ իր հազար ու մի նրբություններն ունի, խաղի ձայնը, երբ խաղում է կա՞նգ է առնում օդի մեջ, թե ոչ, ինչպես է կանգնում, ամենալավը նա է, երբ ասես պոչի վրա նստած խաղալով ուղահայաց վեր է բարձրանում: Ե...

Գրպանի մեջ

Գրպանը շատ մեծ էր ու խորը, վերջանում էր սուր անկյունով, և անկյունի կարերի վրա զգալի ճնշում էր գոյացել՝ գրպանում կուտակված հսկայական մանրադրամի կույտի ծանրությունից: Երիտասարդը քայլում էր,գրպանի մեջ ամեն քայլափոխին, ամեն մի շարժումից, մանրադրամների դիրքերը փոխվում էին բոլոր հարթությունների ուղղությամբ: Իսկական մրցապայքար էր ընթանում մանրադրամների մեջ, յուրաքանչյուր մանրադրամ այդ մրցապայքարի ընթացքում ձգտում էր հայտնվել ամենավերևում, քանզի գտնվելով վերևում, ավելի մեծ է հավանականությունը տիրոջ ձեռքում հայտնվել և դուրս գալ ազատ շրջանառություն, երբ նա մանրադրամով վճարում կատարի: Եվ միայն մեկ ցենտ արժողությամբ մի մանրադրամ չէր մասնակցում այդ« ազատության» մրցապայքարին, ավելի խոշոր մետաղյա դրամները նրան տրորելով արդեն կիսով չափ խցկել էին գրպանի ծայրամասի կարերի արանքը: Իհարկե, ազատություն ձեռք բերելուց հետո նույնպես հարկավոր է բախտ ունենալ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի համար է նա ծախսվելու: Եթե նրանց տերը սուպերմարկետում որևէ գնում կատարի, դա այնքան էլ հաճելի չէ,ուղղակի մանրադրամը գրպան...

Տո՛ դը՝ գնա՛ ե՛

Մերձմոսկովյան ամառանոցային գյուղաքաղաքները բոլորը շրջափակված են բարձր պարիսպներով իսկ որոշ տեղեր այդ 5-6 մետր բարձրություն ունեցող պարիսպների վրա ամրացված են փշալարեր, երևի վայրի գազաններից պաշտպանվելու համար: Միայն մի բան այնքան էլ պարզ չէ, ո՞ր կողմում են այդ վայրի գազանները, պարսպից նե՞րս, ինչպես սովորական գազանանոցում, թե՞ պարսպից դուրս: Մի այդպիսի մերձմոսկովյան գյուղաքաղաքի կից, որ կոչվում է «Մալենկայա Իտալիա» բարձր պարիսպների հարևանությամբ, ժամանակավոր ցանկապատով շրջափակաված էր մեր բանվորական ճամբարը, որտեղ մեղվի փեթակների նման իրար կողքի շարված տնակներից առավոտյան դուրս էին «թռչում» բանվորները ու տարածվում չորս կողմ, ինչպես մեղուները: Իսկ երեկոյան վերադառնալիս նրանք իհարկ է նեկտար չեին բերում, որ մեղր պատրաստեն, լավագույն դեպքում, եթե վարձատրության օր էր, նրանք բերում էին աշխատավարձի որոշ մասը, սովորաբար աշխատավարձի քառորդը, մնացածը իրար մեջ կիսում են «պարիսպ կառուցողները»: Իսկ սովորաբար, ճամբար վերադառնալիս, բանվորները էժան գարեջուրը հագուստի տակ ավելի խնամքով պահած քան մեղուն...

Բառի նշանակությունը

Ես չգիտեմ, չեմ հիշում երբ է իմ մեջ արմատավորվել սովորություն, մտածելակերպ, որ հատուկ ուշադրություն եմ հատկացնում բառի նշանակությանը: Նույնիսկ ամենաարագ ու հապճեպ զրույցների ժամանակ իմ ուշադրությունից չի վրիպում որևե բառ, որի իմաստը ինձ հետաքրքրում է : Թերևս հիշում եմ մի դեպք, որ կարող էր նպաստել իմ այդ սովորության, եթե ոչ առաջացմանը, ապա խթանելուն: 1973 թ. Էր, մեր ֆուտբոլի ոսկե տարին, ընտանիքով Արարատի խաղն էինք նայում: Երբ Իշտոյանը խփեց իր փառաբան գոլը, մեր թաղը (պայթեց)... Էդ ժշխորի մեջ, որին և մասնակցում էր Նիկոլաի Օզեռովի ձայնը, մինչև վերջ բարձրացրած հեռուստացույցի ձայնով, ես հանկարծ լսեցի հորս ձայնը. - Ի՛նչ գեղեցիկ խոսք է, վելիկոլեպնո: - Ես անմիջապես չհասկացա ինչի մասին է հայրս ասում, բայց հիշելով Օզեռովի խոսքերը, Իշտոյանի գոլի մասին (какой великолепный гол) հասկացա բանն ինչում է: Ճիշտն ասած այն ժամանակ ես մի տեսակ զարմացա հորս վրա, մի անհաշտ զարմանքով: Ասեցի, պա ջան մենք բոլորս չգիտենք ինչ անենք ուրախությունից, որ գոլ ենք խփել, դու ասում էս ի՛նչ գեղեցիկ բառ է: Հայրս ժպտաց:...

Ձի- ձի կամ «Անգլիական նավերը հայոց լեռներում»

Ձի- ձի, փայտե ձի, մեր դռանը կապեցի՛, ո՛չ, այս պատմությունը մոտավորապես ձի-ձի խաղալու մասին չէ: 2010թ. հուլիսի 2-ին Ծաղկաձորում ընդանում էր գրողների համահայկական 5-րդ համագումարը: Սաշիկը կյանքում առաջին անգամ էր մասնակցում նման միջոցառման, նա միջին տարիքի տղամարդ էր ու կյանքում շատ բան էր տեսել: Եվ քանի որ Սաշիկը գրող էր, նա միշտ իր տեսածը, որպես մտածող, պիտի պատկերացներ ժամանակի ու տարածության մեջ: Օրինակ նա ժամանակի ու տարածության մեջ համ սովետական գրողների համագումարներն էր տեսել, համ պոստսովետականը, համել էլ մի հիսուն տարի հետո ինչ որ պիտի լինի, կտեսնի: Կտեսնի ու հեչ չի զարմանա, որովհետև ինքը գրող է ու, թեև ամեն ինչի մասին չի գրում, բայց ամեն ինչ տեսնում ու հասկանում է, թե ինչ է կատարվում, այսինքն՝ «արա էս ի՜նչ ա կատարվում»: Այսպիսով Սաշիկը ներկա էր մի համահայկական հավաքույթի, բայց չգիտես ինչու մի քիչ զարմացած էր, ավելի ճիշտ, չէր կարողանում կողմնորոշվել ժամանակի ու տարածության մեջ ո՛չ մի ձևաչափով, թե՛ փիլիսոփայական իմաստով, թե՛ ժամանակագրական ու երկրաչափական, թե՛ սփյուռքի նախարար...

Տեր Պոետիկը

Դպրոցի զուգարանի դուռը ներսից գրեթե չէր փակվում, գրեթե, որովհետև ներսից փականք կար, բայց արդեն այնքան էին դուռը զոռով բացել, որ փականքը գրեթե ձևի համար էր, մի քիչ ուժեղ ձգելիս դուռը բացվում էր: Փականքը այդ օրին հասել էր բնական ճանապարհով, այսինքն՝ ո՛չ այնքան բնական: Փականքը դեռ իր գործելու ժամկետը ապրելուց շատ հեռու էր, բայց արդեն խարաբ էր, այն փջացել էր, քանի որ դուռը հաճախ ստիպված էին այնքան ուժգնորեն ձգել, որ փականքի լեզվակը ծռվի և դուռը բացվի: Իհարկե, կարելի էր փականագործ կանչել ու դուռը բացել այնպես, որ փականքը չփչանա, բայց զուգարանի դուռը բացելու համար փականագործ չէին կանչում երկու պատճառով, առաջինը, որ դուռը բացում էին աշակերտները ու այդ մասին նույնիսկ չէին էլ մտածում, իսկ երկրորդը՝ երկրոդը ավելի հասկանալի պատճառ է, զուգարանի դուռը միշտ շտապ կարգով բացել էր պետք: Դպրոցի արհեստավորը տեղյակ էր այդ մասին, բայց ոչինչ չէր կարող անել, որովհետև դռան փակվելը փականքի անսարգության պատճառով չէր, այլ ինչ որ մերկը ներսից փակում էր դուռը և անհայտանում: Ո՛չ ոք չգիտեր, թե ո՛վ է այդ անհայտ չար...

Երկուսը և թիթեռը

Ամառը կես էր ընկել, վարդավառն էր: Այդ օրը, երբ Աստղիկ դիցուհին* հովանավորում է սերը, պետք է կատարվեր մի հրաշք, սիրո հրաշք: Շքեղ ամառանոցների գյուղակը, շրջապատված խիտ անտառով, ընկղմվում էր գիշերային մթության մեջ: Եվ մեկը մյուսից գեղեցիկ, նորակառույց ամառանոցները՝ ասես պճնված օրիորդներ, որ մրցում են իրենց գեղեցկությամբ, էլ մրցելու բան չունեին, նրանցից յուրաքանչյուրը, մթի մեջ, ուներ բացարձակապես նույնատիպ հնարավորություն, մի հնարք՝ աշխարհին ներկայանալու համար, մի ճրագ, մի լամպի լույս ընդամենը: Լռությունը մենակ էր, համենայնդեպս բնության այդ խլացուցիչ անդորրը երկուսի համար չէր, ո՛չ երեքի, Գոռի, Արմինեի և թիթեռի: Գոռը ու Արմինեն, երբեմնի համադասարանցիներ, երեսուն տարի անց, պատահաբար հանդիպել էին այդ ամառանոցների գյուղակում ու հեռացած ներկայից, ավելիճիշտ՝ վերադարձած դպրոցական տարիներ, մանկություն, երիտասարդություն, մեկը մյուսին ընդհատելով զրուցում էին, հիշում, ցնծում, ուրախանում: Իսկ սենյակում հայտնված թիթեռը անընդմեջ հարվածում էր մթությամբ ներկված պատուհանի ապակուն և նրա ամեն մի հարվածը ...

Ազատությունը ոչխարի համար չէ

Իվանը իր ոչխարներին բանտարկել էր: Ես դեռ չէի եկել նման եզրակացության, կարծում էի ինչ որ պատճառ կա, որ Իվանը իր ոչխարներին պահում է փարախում, երբ ապրում էր գետափին մոտ, կանաչաշատ տեղանքում: Գետափի շուրջ բոլորը թարմ խոտով հարուստ տարածքներ էին, իսկ Իվանի ոչխարները ամառային արևոտ օրը փարախում փակված էին: Տարоրինակ էր: Ու մի օր հարցրեցի Իվանին. – Իվան, Ինչու՞ ոչխարներիդ չես քշում դուրս, գնան արածեն, գետափի խոտերը այնքան են բարձրացել, որ քայլել չի լինում, ախր ամենալավ գազոն հնձող մեքենան ոչխարն է, բաց թող գնան, արածեն, համ գետափին կարելի կլինի հանգիստ մոտենալ, համ էլ ոչխարներդ թարմ խոտ կարածեն... - Է՜: - Իվանը այնպիսի հիասթափությամբ ասեց, Է՜, որ կարծես ասեց, մըըը: - Ի՞նչ ես ասում, ո՞նց դուրս թողնեմ էդ հայվաններին, ազատությունը ոչխարի համար չէ: Իվանի խոսքերը ինձ շշմեցրեցին, բացի նրանից, որ ես արդեն կռահում էի, որ ինչ որ զավեշտալի պատճառ կա, ինձ զարմացրեց Իվանի փիլիսոփայությունը, (ազատությունը ոչխարհի համար չէ) որ անպայման ուներ ինչ որ հիմնավորում: - Ինչի՞ մասին է խոսքը Իվան, ես հո չե՞մ ասո...

Յափնջի

Նրա անունը Արամ էր, իսկ մականունը՝ Յափնջի: Ես չգիտեմ այս մականունը ինչ ծագում ունի ու այդպես էլ չկարողացա պարզել, թե ինչ առումով էին տղաները Արամին տվել այդպիսի մականուն, որի հետ նա արդեն հաշտվել էր առերես, ու եթե Արամ կանչելիս ուշադրություն չդարձներ, չլսեր, ապա երբ ասում էին Յափնջի, նա մեկ հարյուրերորդական վայրկյանի ընթացքում հասցնում էր ջղայնանալ, հաշտվել իրողության հետ,մի վատ քողարկված առհամարհանքով նոռմալ տեսք տալ դիմագծերին, ու շրջվել դեպի իրեն կանչողը:    Ռուսական մի գյուղի մոտակայքում շինարարական բրիգադը մի շենք էր կառուցում, տղաները ժամանակ խնայելու համար գյուղ չէին գնում ճաշելու, գյուղի ծայրամասում մի տնակ էին վարձել, որտեղ տեղավորել էին բոլոր հարմարությունները ճաշարանի համար ու ճաշում էին այնտեղ: Ճաշարանը այնքան էլ մոտ չէր աշխատատեղին, բայց ավելի հարմար էր, քան թե գյուղ գնալը: Բրիգադը խոհարար չուներ և օրեկան տղաներից մեկը, ճաշից երկու ժամ առաջ, գալիս էր խոհանոց ու բոլորի համար ճաշ էր պատրաստում: Պրակտիկան ցույց էր տալիս, որ այդ խոհարարական գործում ավելի դժվարը աման...

Ըդիգ Ես էի

Երկու հայկական խումբ, բաղկացած երեք - չորս անձից, աշխարհի մյուս ծայրին ճանապարհ էին գնում. Կիրովից, որ Ռուսաստանի ամենահյուսիսաին քաղաքքներից մեկն է, գնում էին Կիրովոչեպեցք, որ ավելի հյուսիս է: Ավտոբուսի վերջի նստարանին նստել էին չորս Գյումրեցի դահուկորդներ, գնում էին Կիրովոչեպեցք մրցումների իսկ ամենա առաջին նստատեղերին նստել էին երեք հոգի Երևանից և առանց ուշադրություն դարձնելու իրենց ձայների բարձրությանը, խոսում - խնդում էին: Շատ ուրախ էին տղաները, այնքան ուրախ, որ ուղևորներին ավելի շատ հետաքրքիր էր թվում նրանց պահելաձևը քան թե վրթովում նրանց սաստիկ բարձրաձայնությունները: Գուցե մեր գեղեցիկ լեզու՞ն էր դրա պատճառը, որը տեղացիները առաջին անգամ էին լսում: Գյումրեցիների ձայնը չեր հելնում, դե սպորտսմեն մարդիք են, միշտ էլ ճանապարհներին, նրանց համար ճանապարհը շուտ է դառնում ձանձրույթ, անձամբ գիտեմ: Երևանցիները գնալով հա բարձրացնում էին ձայները, ծիծաղ, կատակ, ռեպլիկաներ դեսից դենից ու մի պահ էլ այդ ժխորի մեջ հիշվեց, որ հետևի նստստեղերին գյումրեցիք են նստած: Ավտոբուսը գնում էր ու գնում, տղանե...

Վաճառվում է իմ կատուն

Վաճառվում է իմ կատուն: Շատ կրթված ու համեստ կատու է: Օքսֆորդի համալսարանի ճաշարանի պահեստում բնակվող կատուների տոհմածառից է սերվում: Շատ պրագմատիկ ու քաջ կատու է, աշխարհի բոլոր մկները վախենում են իրենից, չնայած, որ ինքը շատ բարի է ու սովորաբար խաղում է ռետինից սարգած մկան հետ: Շատ մարդամոտ է և ինչպես բոլոր կատուները, այնպես էլ իմ կատուն, ԳՈ՛Ղ է: Ինչքան էլ «Վիսկաս» կամ «Կիտիկատ» ուտի, աչքը մի բանի վրա է, որ թռցնի: Բնականաբար, շատ ինքնակամ է ու ազատասեր, երբ նստում է ուսերիդ, երբ որ ուզում է, ու ասես թե ո՛չ մի տեղ էլ չի նստել, ու հայացքը անմեղորեն սևեռած ինչ որ կետի, ճանկերը կամա՜ց խրում է ուսերիդ մեջ, ու երբ դու ասում ես «չի կարելի», նա վար է թռչում քո ուսից, գնում է ու հյուրասենյակի հենց կենտրոնում միզում է: Բայց խոստացել է, որ այլևս նման արարք չի անի և իր կատվային շահերը կպաշտպանի ըստ կատվային իրավունքների, այսինքն, ո՛չ ոք չգիտի, թե հաջորդ անգամ որտեղ է միզելու: Շատ հետաքրքիր ու հնչեղ է մլավում, սոխակի նման դայլայլում է, կարծես թռչյունների դասին է պատկանում, մորթին էլ բմբուլի նման փ...