Դո ռէ՞
Դաշնամուրի առջև դրված կլոր աթոռակը կարծես մի մեծագլուխ գաճաճ լիներ դաշնամուրի դեմ կանգնած: Լռություն էր: Դաշնակահարը շուտով պետք է գար և աթոռակը, որ պիտի 80 կիլոգրամանոց դաշնակահարին, մոտ երեք ժամ, կրեր իր կլոր գլխի վրա, հանկարծ խոսեց:
- Ո՜ֆ, հիմա էլի գալու է ու ժամերով ծնգրտացնեք, ձեր համար ի՛նչ կա:
- Երաժշտությու՜ն: - Կարճ պատասխանեց դաշնամուրը, իսկ աթոռակը շարունակեց:
- Իսկ ես գերադասում եմ լռությունը-լռությունը ոսկի է:
- Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ոսկե լռությունը:
Աթոռը ցուցադրաբար լռեց:
Քիչ անց դաշնամուրին մոտեցավ դաշնակահարը, պտտեց երկաթյա պտուտակի վրա ամրացված աթոռի կլոր գլուխը, որ հարմարեցնի նստելու համար ու աթոռը խաղտեց լռությունը ու ճռաց, երկար ու անդուր մի ճռոց: Դաշնամուրը նորից խոսեց:
- Դո ռէ ՜:
Comments
Post a Comment