Ժայռի բեկորը
Գրիգորը իմ մեծ եղբայրն է, Երկրաբան է:
Ես սովորում էի իներորդ դասարանում, ամառային արձակուրդներին գնացի Երևվան, Գրիգորի մոտ, երկրաբանների արշավախմբում որպես բանվոր աշխատելու համար:
Ընդունվեցի աշխատանքի, մի շաբաթից մեր արշավախումբը պետք է մեկներ Զանգեզուր՝ հետազուտություններ կատարելու համար: Իսկ մինչև Զանգեզուր մեկնելը ես մի շաբաթ անցկացրեցի մի բյուրոկրատական կանտորայում, որտեղ առավոտից իրիկուն երկրաբանները ու իրենց աշխատակիցները ինչ որ մատյանների մեջ ինչ որ թվեր ու գրանցումներ էին անում: Գոնե թվերը չլինեին, ես մաթեմատիկա չէի սիրում, դպտոցական արձակուրդներն էին սկսվել ու նորից էդ թվերը, մի տառապյալ վիճակ: Նույն դրությունն էր, երբ արշավից վերադարձանք և մի շաբաթ ես նորից ստիպված պետք է այդ մատյաններում ինչ որ թվեր գումարեի իրար ու գումարը գրեի համապատասխան սունյակում: Ու՞մ հավես կար չարչարվելու՜, հաշվելու՜, մոտավորապես գրում էի, ու երբ ինձ սկսեցին հանդիմանել ու բացատրել, որ այդ մատյանների տվյալներով ուրիշ մարդիկ էլ են աշխատում, ես ասեցի,
- իսկ մեզանից հետո ուրիշ մարդ հաշվարկ չի՞ անում, ո՞վ գիտի, էս սխալները ո՞վ է արել:
Այդ օրը մինչև իրիկուն բոլոր աշխատողները ծիծաղում էին իմ հնարքի վրա: Մի անգամ հենց այդ ծիծաղողները, որ տարիքով բավականին մեծ էին ինձանից, ինձ խնդրեցին, որ գնամ ու մեր հիմնարկի դիրեկտորին ասեմ, որ մեր մատիտները վեջացել են: Ես դիրեկտորին գտա ավելի հաստ մատյանների վրա կռացած ու մտահոգ դեմքով, ու երբ Լենինականի բարբառով ասեցի, մաԴիտ չունինք, նա կարծես վախից տեղից վեր թռչեց ու չգիտեր ծիծաղե՞ր, թե՛ զայրանար: Ինչևէ, այսպիսի կանտորային արկածներով, որ ինձ բնավ հետաքրքիր չէին, պատրաստվում էի մեկնելու արշավի, որի արդյունքների հաշվարկը պիտի անեի վերադառնալուց հետո:
Մինչ արշավի մեկնելը Գրիգորը երբեմն ինձ հետ դուրս էր գալիս զբոսնելու: Մենք ապրում էինք Քանաքեռ թաղամասում, դա այն ժամանակ քաղաքի ծայրամասն էր, մի երկու հարյուր մետր քայլելուց հետո մենք արդեն հայտնվում էինք բնության գրկում: Մենք զբոսնում էինք ու Գրիգորը ինձ պատմում էր, ավելի ճիշտ՝ սովորեցնում էր էլեմենտար բաներ, որ երկրաբանների հետ աշխատելու համար չէին խանգառի: Պատմում էր քարերի մասին, հիշում եմ ինչպես էր նկարագրում մալախիթը, բյուրեղները, և այլն: Գրիգորը պատասխանում էր իմ բոլոր հարցերին, ամեն ինչի մասին նա գիտի ու ես չէի զարմանում, որ նա ամեն ինչ գիտի, որովհետև մանկուց չեմ հիշում մի օր, որ Գրոգորի ձեռքին գիրք չլիներ, որը չէի ասի իմ մասին: Ինձ տանը, դպրոցում, ստիպում էին, համոզում էին կարդալ, բայց իմ ուշք ու միտքը դահուկներն էին, ես դահուկավազքով էի զբաղվում:
Մի շաբաթից մենք մեկնեցինք Զանգեզուր:
Ճանապարհին.
Հինգ հոգով էինք, երկու երկրաբան - Գրիգորը ու Էդվարդը, մի տեխնիկ - Սերյանը, մի բանվոր - ես, ու մեր վարորդը, Գևորգը: Ես բավականին շուտ ընտելացա, կարծես մեր դասարանում լինեի :
Երկրաբանները գիտեն ինչպես ճանապարհ գնալ, նրանք անպայման մի հետաքրքիր բան են ձեռնարկում, որը այդ ճանապարհը դարձնում է մի արկած, պատմություն, կատակերգություն: Մեր ճանապարհը կատակերգություն էր, բայց ես հետո գլխի ընկա, քանզի տարիքով ամենափոքրն էի ու նորեկ: Այդ երկար ու ձիգ լեռնային ճանապարհը, Երևանից մինչև Կափան, այնքան հետաքրքիր անցավ, որ ես պատրաստ էի այդքան էլ գնալ: Ուազ մակնիշի միկրոատոբուսի մեջ փռել էինք դաշտում գիշերելու համար քնելու պարկերը ու չորս հոգով հարմար տեղավորվել էինք: Ու երկրաբանները պատում էին հազար ու մի դեպքեր, բնության մեջ, աշխարհից կտրված, հետաքրքիր պատմություններ: Ու զրույցը աննկատելի կերպով սկսեց ընթանալ մեր կայանալիք արշավի մասին: Բոլորը միաբերան սկսեցին հայտնել իրենց կարծիքները թե ինչ վտանգներ է մեզ սպասում Զանգեզուրի լեռների մեջ, անանցանելի անտառներում: Պատմում էին օձերի մասին, որ ամեն քայլափոխում վխտում են, արջերի մասին սկսեցին պատմել, ու սկսեցին մտածել, թե ի՞նչ պիտի անեն, չէ՞ որ հիմա մեր հետազոտության ուղին անցնում էր հենց այդ արջաշատ տեղերով: Գրիգորը նույնպես հարցեր էր առաջ քաշում այդ առումով, իսկ ես պլշած լսում եմ, լսում եմ ու մտածում, էս ու՞ր եմ ընկել: Երկրաբաններից մեկը՝ Էդվարդը, ասես նկատելով իմ մտահոգությունները, ասե՛ս նկատելով, սկսեց փարատել իմ վախը, սկսեց բացատրել, թե ինչպես պետկ է քեզ պահես, եթե արջին ես հանդիպում, ես պլշած լսում էի: Նա, նկատելով իմ լարվածությունը, սկսեց օրինակ բերել, թե ի՛նչ կարելի է անել, եթե արջը դեմ դիմաց կանգնում է քո առջև, ես պլշած լսում էի: Նա խոսում ու խոսում էր, բայց չէր ասում, թե ի՞նչ անեմ, եթե արջը դեմս է դուրս եկել, ես պլշած լսում էի, բայց արդեն չհամբերեցի ու հարցրեցի:
-Բա լավ, եթե արջը դեմս դուրս եկավ, ես ի՞նչ անեմ:
- Պիտի չվախենաս, անմիջապես բռնում ես էդ արջի ձվերն ու ոլորում ես, ցավից բոռում ու փաղչում է:
Ես, ըստ սովորական լոգիկայի, տվեցի հաջորդ հարցը, սպասվո՜ղ հարցը, այն հարցը, որին արդեն երկու ժամ է սպասում էին էդ ծերունի ցինիկները, ու հարցրեցի.
- Բա լավ, իսկ եթե արջը էգ եղավ, էդ դեպքու՞մ ինչ անեմ:
- Քո ձվերն էս ոլորում, ու ցավից էնպես էս գոռում, որ արջը սարսապահար փաղչում է:
Ու սկսվեց ծիծաղը, ինչպիսի գոհունակությամբ էին ծիծաղում այդ ծերուկները, որ միամիտ մարդ էին ճարել ու նշանակել էին իրենց ճանապարհի կատակերգության գլխավոր հերոս: Կարծե մեքենայի մեջ, պարկած տեղերը մի ծիծաղի հանք էին հայտնաբերել: Բա Գրիգո՞րը, ինչպիսի հմտությամբ էր մեկնդմեջ որևե գիտական բացատրություններ մտցնում գազանների տարբեր դրսևորումների մասին, իչպիսի՞ լրջությամբ, այդպես համալսարանում լեկցիա են կարդում:
Կատակը կատարյալ էր:
Հասանք Զանգեզուր: Մենք տեղավորվեցինք կափանից ոչ այնքան հեռու մի գյուղում, մի երկհարկանի տան մեջ, որ ժամանակին եղել էր դպրոց: Տունը բավականին լավ վիճակում էր, ուներ բոլոր հարմարությունները: Տան երկրորդ հարկն էր բնակելի, առաջին հարկում ժամանակին գոմ էր եղել իսկ այժմ դատարկ էր, միշտ կիսաբաց դռնակով:
Իմ հեքիաթային աշխարհ զանգեզուրի առաջին հեքիաթը ստամոքսի մասին էր: Մեր տանը կից կար մի փոքրիկ այգի, տարբեր տեսակի մրգի ծառերով: Իմ առաջին հեքիաթային հայտնագործությունը սև թթենու ծառն էր: Դա մի փոքրիկ ծառ էր ու եթե դրսեվորեիր բավականին համբերություն, կարող էիր հաշվել թթերի քանակությունը այդ ծառի վրա, ես համբերություն իհարկ է չցուցաբերեցի ու չհաշվեցի, բայց շուտով ծառի վրա էլ հաշվելու բան չկար: Այդ ծառի սև թթերը, ամեն մեկը ելակից երկու անգամ խոշոռ եին ու համեղ:
Մեր արշավախմբի վարորդը, Գևորգը, երկրաբանության հետ գլուխ չուներ, նա սար չեր գալիս ու սարերում ոչինչ չեր փնտրում, բայց կարծես նույնպես հետազոտելու ու փնտրելու սովորություն էր ձեռք բերել: Գևորգը հետազոտում էր տեղանքը, որտեղ մենք ապրում էինք, իմիջիայլոց թթենու տեղը նա ինձ ցույց տվեց: Հենց առաջին օրը, երեկոյան, Գևորգը դուրս եկավ տանից ու քիչ հետո բղավելով ներս վազեց:
- Գրիգո՜ր, Գրիգո՜ր, օձե՜րը, օձե՜րը: - Ու մատով դուռն էր ցույց տալիս: Գրիգորը հարցրեց, որտե՞ղ:
- Ներքևը, գոմի սյան վրա երկու մեծ օձ փաթաթվել են իրար ու փաթաթվել սյանը: - Դա օձերի հարսանիք էր: Մենք դուրս վազեցինք երբ օձերը արդեն սողոսկում էին պատի անցքերը ու նրանց միայն պոչերն էր երևում: Մեկը սև էր իսկ մյուսը սև ու դեղին գույներով, բավականին գեղեցիկ օձ էր: Գրիգորը բռնեց սև ու դեղին ոձի պոչից, որ դեռ չեր հասցրել անհետանալ պատի անցքում, ու դուրս քաշեց: Մինչև Գրիգորը բռնեց այդ օձի գլխից, սև օձը չքացավ պատի մեջ:
Գրիգորի ընկերը կենդանաբան էր ու աշխատում էր իր դիսերտացիաի վրա, նա խնդրել էր Գրիգորին, որ եթե հնարավոր լինի, իր հետ զանգեզուրից բերի օձ կամ մողես, գիտական աշխատանքի համար: Եվ այդ պատճառով Գրիգորը օձը տեղադրեց երեք լիտրանոց պահածոի ապակյա անոթի մեջ, որ բերի Երևան: Տղաները անհանգիստ էին, բոլորը միաբերան ասում էին, որ օձերը վրեժխնդրության հատկություն ունեն, և այն սև օձը, որ հավանաբար այդ զույգի արուն էր, գիշերը կգա ու բոլորին կխայթի: Տղաները բոլոր սենյակներում սխտոր էին ցանել, մահճակալների շուրջ պարան էին փռել, հավատալով, որ օձը պարանի վրայից չի անցնում... երկար զրույցներից հետո, Գրիգորը իր մահճակալը տարավ դրեց դռանը ու ասեց, ես գիշերը դուրսը կքնեմ, եթե ինձ խայթի բոլորիդ կասեմ, լա՞վ:
Երկրորդ օրը մենք արդեն գնացինք արշավի: Մեր արշավները այնպիսի վայրերում էին, որ դեպի այդ վայրերը տանող ո՛չ թե մեքենայի ճանապարհ, այլ բավականին տրորված արահետ չկար, այդ պատճառով մեզ համար Երևանից ուղղաթիռ էր եկել ու մենք մեքենայով գնում էին Կափանի օդանավակայան իսկ այնտեղից ուղղաթիռով գնում էինք ու իջնում այն տեղանքը, որոնք պետք էր հետազոտել: Մենք տեղանքի նմուշներ էինք հավաքում: Ամեն հարյուր մետրը մեկ երկրաբանի մորճով մոտակա քարից մի կտոր կոտրում, համարակալում ու դնում էինք պայուսակի մէջ: Այդպիսով օրվա վերջին քո մեջքին տանում էիր քարերով լցված մի հսկայական լեռնագնացի պայուսակ:
Հենց առաջին օրը մեր ուղղաթիռը վայրեջք կատարեծ մթնաձորը շրջապատող լեռներից մեկի կատարին, ավելի ճիշտ, հայտնի պատճառով, նա վայրեջք չեր կատարում, մի երկու մետր բարձրության վրա կախվում էր օդի մեջ ու մենք ուղղաթիռից թռչում էին ներքև: Եվ ուղղաթիռի փեռերի հզոր քամին մեզ փետուրների նման քշում էր ու տարածում հայոց լեռներում: Չորս հոգուց բաղկացած արշավախումբը բաժանվում էր երկու մասի, քարտեզի վրա նշում էինք հանդիպման վայրը, ուր պետք է նույն կերպով մեզ մոտենար ուղղաթիռը, ու ամեն զույգ գնում էր մի ուղղությամբ:
Մթնաձորն էր իմ առջև, Բակունցի մթնաձորը: Իջնում էինք մթնաձոր և դեռ շատ չանցած ես հասկացա, որ ճանապարհի կատակները այնքան էլ հեռու չէին իրականությունից: Երբ մուրճով հարվածեցի քարին, առաջին նմուշը վերցնելու համար, քարի տակից դուրս սողած մի սև ու մեծագլուխ օձ: Օձը կտրուկ շարժումով մի պահ շրջվեց դեպի ինձ, ապա նրա սև իրանը անհետացավ քարերի արանքներում այնքան աննկատ, որ կարծես սուզվեց ջրի մեջ: Երբ արդեն բավականին իջել էինք լեռն իավր, ես արահետից քիչ հեռու նկատեցի մի հետաքրքիր փոս: Մոտեցա: Դա մի փոքրիկ փոս էր որի մեջ դրված էր եղել կճուջ, կասկած չկար, որ այդտեղ կճուճ է եղել թաղված, փոսի ձևը ու կճուճի նախշերը մնացել էին հողի մեջ տպված: Ես բղավեցի Գրիգորին: Ա՜պ, հլը տես, էստեղ գանձ են պահած եղել երևի, կճուճ է եղել թաղված և շատ թարմ հետքեր են, երևի էստեղ գանձեր կան, քելե գանձ փնտրենք: Գրիգորը ասեց, որ դա շատ վաղուց են տարել, իսկ նախշերը հողի վրա տպված մնացել են, որովհետև այստեղ երբեկ քամի չի լինում: Շուտով ես իմ աչքով տեսա, որ մթնաձորում երբեկ քամի չի լինում: Մենք քայլում էինք անտառում ասես խոր ձյան միջով, տերևները տարիներով թափվելով ծառերից, ինչպես որ ընկել էին վար, երկրի ձգողականության ուժի շնորհիվ, այնպես էլ իրար վրա դարսված մնացել էին, գետինը ողջ անտառում մոտ կես մետր բարձրությամբ, չոր տերևներով էր ծածկված իսկ այն ծառերը, որ արդեն ծերացել ու չորացել էին, հայտնի չէր թե քանի հարյուր տարի է ինչ կանգնած են, միայն առանց տերևների: Մթնաձորում գործում է միայն երկրի ձգողականության ուժը:
Իմ ուշադրությունը գրավում էին այդ բավականին հաստ քոքով չորացած ծառերը, որ կեղև չունեին, ու փայտը ժամանակից այրված փայլուն մոխրագույն էր: Ես միանգամից չկռահեցի, որ դա փայտի գույնն է ու հարցրեցի Գրիգորին այդ տարորինակ գույնի մասին: Նա պատասխանեց, որ դա ուղղակի փդած փայտի գույնն է, և էլի ինչ որ բան ասեց, չեմ հիշում, բայց ես ստուգեցի այդ փդածությունը և օ՜ զարմանք, երկրաբանի մուրճի մի հարվածուվ, այդ հսկայական ծառը, մոտ տաս մետր բարձրության ծառը, հանդարդ, փետուրի նման, կործանվե՜ց գետի՛ն: Պարզվեց, որ ոյդ կեղևը ընդհամենը չորացած փայտից կազմված մի բարակ շապիկ էր, որի մեջ ընդհամենը փոշի էր: Այդպիսին է իմ հայտնաբերած մթնաձորը, նույնիսկ ծերությունը այնտեղ անփափոխ է:
Մենք արդեն բավականին խորացել էինք մթնաձորում ու հայտնվեցինք մոշի անանցանելի մացառուտների դիմաց: Իսկ մեր ուղին, քարտեզով անցնում էր այդ մոշի անտառի հենց կենտրոնով, ճար չկար, կենդանիների կողմից թողած ինչ որ արահետ էինք որոնում ու ես գտա: Հպարդությամբ ասի, Գոկ գտել եմ, ահա՛, լավ էլ տրորված արահետ է: Գրիգորը տեսնելով իմ «հայտնագործությունը» ժբտաց ու ասեց:
- Հա, լավ էլ տրորված է, իսկ քեզ չի՞ զարմացնում, որ էդ արահետը ավելի շատ թունելի է նման: - իրոք, արահետի վրա մոշի թփերը կամար էին կապել ու հիշեցնում էր թունել: Ես չէի հասկանում ինչ է կատարվում ու Գրիգորը ինձ բացատրեց, և իհարկ է կատակով, որ ես վարժվեմ երկրաբանի համար սովորական երևույթներին:
- Դա արջին նախաճաշ տանելու ճանապարհն է ապեր ջան, էդ ճանապարհով որ գնաս, ուղիղ կմտնես արջի որջը ու արջը կնախաճաշի: Մենք հրճվեցինք ու առաջ անցանք, քիչ հետո իմ ջանը սարսռեց, իմ ականջին հասավ արջի մրթմրթոցը, Գրիգորը դա նկատեց ու նորից կատակեց:
- Մրթմրթում է, դժգոհել է, որ նախաճաշ չտարանք իրեն:
- Իհարկ է ես հետո պիտի հասկանայի փորձված երկրաբանի հոգեբանական դասերը, առանց որի անտառում կարելի էր խուճապի մատնվել ու չեղած տեղից գտնել փորձանք:
Կեսօրից հետո հայտնվեցինք լեռների ստորոտներով ձգվող մի հսկայական լեռնային ճեղքվածքի մեջ, դա մի հսկայական քարե ակոս էր, կարծես մարդու ձեռքով տաշած ու պատերը խնամքով հղքած մի քարեղեն գետի հուն, դատարկ, ցամաքած : Այնպիսի տպավորություն էր, որ դա գետ է եղել ու հիմա ցամաքել է ու մենք քայլում էինք այդ ցամաքած գետի հունով: Անտանելի շոգ էր, մեր ջրի պաշարը վերջացել էր, անկեղծ ասեմ, ես էի վերջացրել, ժլատորեն չարաշահելով «ջուրը փոքրինն է» իրավունքը ու մենք աղբյուր էինք որոնում: Այդ լեռնային ճեղքվածքով որոշ տարածություն անցնելով, ես հեռվից նկատեցի մի աղբյուր ու մոտ վազեցի: Այնքան գեղեցիկ էր այդ աղբյուրը, որ չնայած իմ ծարավին ես նախ մի պահ կանգնեցի ու հիացա այդ գեղեցկությամբ: Երևի աշխարհի ամենա հմուտ քանդակագործն էր քանդակել այդ աղբյուրը: Սարից իջնող ջրի ձայնն էր միայն գալիս, որ հոսում էր քարերի արանքից, ջուրը քարերի տակով գալիս թափվում էր այդ լեռնային ճեղքվածքն ավարտող մի մեծ ու կլոր քարի վրա: Քարի վրա գոյացել էր բավականին մեծ ու կլորավում ափսե, քարեղեն ափսեի մեջ մոտ մի մետր բարձրությունից թափվում էր սարերի սառնորակ ջուրը: Դա մի հրաշք փրկություն էր ծառաված ճամփորդիս փամար: ԵՎ երբ ես վրձնեցի այդ գեղեցիկ տեսարանը ու մոտեցա աղբյուրին, արդեն կռանում էի աղբյուրի վրա, տեղումս քարացա: Հենց ջրի կողքին, այն քարեղեն ափսեի հարթ եզրի վրա, ռետինե խողովակի նման, պտուտակաձև պառկած էր աղբյուրի տերը, մի գյուրզա: Օձը ինձ տեսնելով գլուխը վեր բարձրացրեց ու աջ ու ձախ դանդա՜ղ տատանումներով իր զոհին էր ուսումնասիրում: Ո՛չ նա ինձ չեր հիպնոսացրել, որովհետև ես հենց այդ մասին էի մտածում, որ նա ինձ ուզում է հիպնոսացնել, բայց կանգնել ու նայում էի: Օձը երկար չուսումնասիրեց նվաստիս, երևի հասկացավ, որ իմ ուզածը ընդհամենը ջուր խմելն է ու կտրուկ շարժումով թեքեց գլուխը դեպի այլ կողմ ու սկսեց հեռանալ: Օձի գլուխը գետնից քիչ բարձր պահած, նիզակի ծայրի նման, զարմանալիորեն անշարժ էր, երբ մարմինը գալարվում էր ու առաջ էր մղում այդ աղբյուրի մեծահոգի տիրոջը:
Արդեն լեռն իվեր էինք բարձրանում, մոտ քառասունհիգ աստիճանի թեքության վրա մեր ոտքերի տակ մանր խճաքարեր էին ու ամեն քայլից հետո մի խճաքարերի գետ էր հոսում դեպի վար: Գրիգորը հանկարծ կանգնեց:
- Այ քեզ խայտառակություն:
- Ինչ է պատահել Գոկ ջան:
- Կողմացույցն եմ կորցրել:
- Առաջին միտքը որ իմ մոտ առաջացավ սա էր. Իսկ առանց կողմացույց տեղ չե՞նք հասնի:
- Կհասնեմք ապեր ջան, մեզ քարտեզն էլ բավական է, հարցը դրանում չէ, ուղղակի ամոթալի բան է երբ երկրաբանը կորցնում է կողմնացույցը:
- Ես ինձ մեղավոր զգացի, գուցե իզու՞ր, բայց այնուամենայնիվ իմ մեղքն էլ կար դրա մեջ: Գրիգորը բացի կողմնացույցին ու քարտեզին նայելուց, միշտ ինձ էր նայում, որ քարայծի նման մեկ այս կոմ էի թռնում մեկ այնկոմ: - Ես վստահորեն ասեցի, հիմա կգտնենք, Գրիգորի դեմքի արտահայտությունից հասկացա, որ իմ վստահությունը նրան չհամոզեց, բայց ես սկսեցի որոնել: Գտա՛: Ես այդ խճաքարերի ծովի մեջ կողմացույցը գտա, մի մեծ հաղթանակ էր դա ինձ համար: Զարմանալի էր, որ շատ չէինք հեռացել կողմնացույցի ընկած տեղից, մի հինգ վեց քայլ, կարծես Գրիգորը երկրաբանի բնազդով անմիջապես զգացել էր, որ կողմնացույցը իր հետ չէ:
Մեր աշխատանքային օրը մթնաձորում արդեն մոտենում էր ավարտին, գնում էինք այն ուղղությամբ, որտեղ պետք է վայրեջք կատարեր ուղղաթիռը: Մինչև լեռան գագաթը հասնելը քիչ էր մնացել, ընդհամենը մի հիսուն մետր, բայց այդ հիսուն մետրը ամենադժվարն էր մէր անցած ճանապարհի ընթացքում, որ կիսում էր մթնաձորը իր մացառուտներով ու լեռնային անանցանելի հատվածներով: Բացի դրանից մեր բեռն էլ հասել էր իր կրիտիկական մասսային, ամբողջ օրվա ընթացքում հավաքած քարերի նմուշները արդեն հազիվ էին տեղավորվում լեռնագնացի պայուսակի մեջ ու մենք հլու տանում էինք մեր ձեռքերով հավաքած բեռը:
Գրիգորը գնում էր առջևից, ես մոտ երեք մետր հեռավորության վրա: Երկու լեռնային պատեր էին դեմ առ դիմաց, անդունդ էր, գուցե բարձրությունը այնքան էլ շատ չէր, բայց երբ վար էիր նայում, անդունդի հատակում հոսող գետը մի փոքրիկ առվակ էր թվում: Բայց արագահոս գետի ձայնը այդ դեմ առ դեմ կանգնած լեռների պատերից այնպիսի արձագանք էին պոկում, որ այդ շառաչյունի մեջ քո ամենալիաթոք հնչեցրած բառռերը փսփսոցներ էին: Անդունդը սպառնում էր խլացուցիչ ձայնով: Չնայած մենք շատ քիչ էինք խոսում, ավելի ճիշտ Գրոգորը աշխատում էր չխոսել, միակ բանը որ նա ինձ ասեց. աշխատիր ներքև չնայել, ու վերջ: Գրիգորը լեռան պատին հպված գնում էր: Ամեն քայլափոխին նա մի ապահով հենարան էր որոնում ու ոտքը դնում այդ հենարանի վրա իսկ երկու ձեռքով լեռան կրցքի մեջ ճեղքեր էր որոնում ու բռնվելով այդ ճեղքվածքներից, որքան կարելի է պատին քիփ հպված, առաջ էր գնում: Ես նայում էի Գրոգորին ու անում էի ամեն ինչ այնպես, ինչպես նա էր անում: Իմ մեջքին կախված քարերով լի պայուսակը երբեմն ինձ ձգում էր դեպի անդունդը ու ես ամեն մի շարժում անելիս նախ ապահովում էի հավասարակշռությունը պայուսակի ու իմ մեջ, ապահովում էի համապատասխան թեքություն, որ պայուսակը ինձ ո՛չ թե վար ձգի այլ սեղմի պատին: Եվ այդ ամենը տեսնում էր Գրիգորը, նա ինձ նայելով էր առաջ գնում ու ո՛չինչ չէր ասում, որ ինձ զարմացնում էր, գուցե հոգնել էր իմ դես ու դեն թռնելը կառավարելու՞ց, ո՛չ, խնդիրը այլ էր:
Մի ակնթարթ ինձ չհաջողվեց պահպանել հավասարակշռությունս ու քարերով լի պայուսակը ինձ ձգեց դեպի անդունդը, հազարերորդական վայրկյանի ընթացքում ես հասցրեցի գլխով սեղմվել մի ժայռի բեկորի, որ դուրս էր ցցվել լեռան պատին: Եվ այդպես գլխով սեղմված այդ ժայռի բեկորին ես մի քանի վայրկյան տատանվում էի անդունը գլորվելու և նորից պատին սեղմվելու միջև: Երևի ես ամբողջությամբ չէի պատկերացնում, թե ի՛նչ վտանգ է ինձ սպառնում, եթե այդ բարձրությունից իմ քարերով լի պայուսակի հետ գլորվեմ անդունդը, կարծես դա մի սպորտային վարժություն էր, որ ես պիտի անպայման կատարեի, վա՞խ, այո ինչպես չէ, բայց ավելի շատ ինչ որ զայրույթ, ինչ որ անհնազանդություն, որ այդպես չի կարպղ լինել, ու եղավ այնպես, ինչպես ես էի ուզում: Այդ ժայռի բեկորը իձ փրկեց, ինձ հաջողվեց նորից հպվել լեռան պատին:
Քիչ անց մենք արդեն լեռան գագաթին էինք ու վայելում էինք վաստակած հանգիստը, բայց ինձ մի բան էր մտահոգում, այն ամենը ինչ կատարվեց, Գրիգորը տեսավ ու ո՛չ մի բան չասեց, չասեց էստեղից բռնի, կամ ոտքդ էստէղ դիր, որ հաճախ ասում էր ամբողջ արշավի ընթացքում: Ես չէի հասկանում, ինչու՞: Ու հարցրեցի. Գոկ ջան քիչ մնաց ընկնեի անդունդը ու մեծ թիքես ականջս մնար, հեչ ձեն չհանեցիր:
- Ապեր ջան, էսպիսի բարձրությունների վրա մարդու ռեակցիան դանդաղում է, դառնում է դանդաղաշարժ, եթե մարդուն մի բան էս ասում նման պահին, մինչև նա մտածում է ու հասկանում է ինչ էս ասել և ինչ անի, արդեն ուշ է: Նման դեպքերում միակ օգնականը բնազդն է:
Վերջաբան.
Երբ ես հիշում եմ Զանգեզուրը ու մթնաձորը, հիշուշ եմ այն լեռան բեկորը, որ կարծես լեռան կրցքի մեջ մի քարեղեն արծվի կտուց լիներ, որ փրկեց իմ կյանքը: Օդի միջից բռնեց ինձ իր զորեղ կտուցով ու հանեց լեռան գագաթը, Գրիգորի մոտ:
Comments
Post a Comment