Դոլար Վալոդի դիմագծերով նախագծեր



Նորություններում կարդացի հետևյալ լուրը. Օշականի դպրատան բակում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի տուֆե քանդակի դիմագծերը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանինն են, որի համար վճարել է հենց ինքը՝ Կճոյանը:Բացի այդ, Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատան ներսում տեղադրված է քանդակ, որում եւս Մաշտոցը Կճոյանի դիմագծերով է: http://news.am/arm/news/52420.html
Ուրեմն Մեսրոպ Մաշտոցի դպրատան բակում և դպրատանը կարգին ռեմոնտի գործ են անում «իմպրտնի» սալիկների փոխարեն Կճոյանի արձանով են սալիկապատում տուն ու դուռը:
Ի միչայլոց ես էդ արձանասալիկները մի անգամ տեսել էի, մտածել էի երևի ողորմություն խնդրողները իրենց պաշտոնական արձանն են կանգնեցրել ամբողջ օրը բակում կանգնելու փոխարեն: Բայց հիմա մտածում եմ, թե Մաշտոցի բակում ի՞նչ պիտի աշխատեք, գնացեկ Մոսկվա, մետրոի մեջ կարգին փող կսարգեք: Իսկ եթե հանկարծ մոսկվայում բռնեն ու ձեր անձնագիրը ստուգեն ու ասեն, որ դուք Մաշտոցը չեք, կասեք. կարող է՞ ես Դոլար Վալոդից պակաս տղա եմ, նա իր հոր նկարն էր նկարել հարյուր դոլարանոց թղթադրամի վրա, Բենջամին Ֆրանկլինի նկարի փոխարեն, իսկ ի՜մ արձանն են կանգնեցրել Մաշտոցի դպրատանը, ԲԱ՛՝:
Անկեղծ ասած, հայաստանում էլ դոլար սարգողների գործերը վատ չեն: Էստեղ արխային գործ են անում, վարչապետն էլ մի հատ «պիստալետ» կտա, որ դեմդ խաղ չլինի... իհարկ է, բոլոր դեպքերում դժվարություններ կան, կոնկուրենցիա է, հիմա Դոլար Վալոդի նման տղերքը բանկիրներ են, մոսկվայից ուղարկած փողերը նրաք են հավաքում մարդկանցից, բայց ձեր բիզնեսպլանն էլ պակասը չէ է՜, ընկեր Կճոյան: Պատկերացրեք, հավատացյալ մարդու, որ եղել է Օշականում ու Կճամաշտոցի արձանը տեսել է, գալիս է բիզնեսկենդրոն, այսինքն ժամ, ու տեսնում է իր առաջ Կճամաշտոցին: Կասի վա՜յ Կճամաշտոց ջան էս ինչ լավ ռաստ եկանք... Դու կասես, հլը մի հատ մուծվի՛, նո՜ր կխոսենք: Հինգ րոպեից Բենթլին կմտնի եկեղեցու բակը ու դու կսկսե՜ս .
Օրհնվի իմ զավակը
Բենթլին դնեի իմ տակը
Հանուն «դպրության» գռփիր
Ու պապյի հետ կիսվիր:
Իսկ մի քանի տասնամյակ հետո, եթե նոր ռեմոնտ չանեն դպրատանը, մեկ այլ տերտերի նախագծով ու դիմագծով, տերտերները պատմելու են, որ Մաշտոցը հարություն էր առել ու էս վանքում բիզնես էր անում, ով շատ փող տա մեր վանքին նա ավելի շատ գրերի գյուտ կանի :
Այսպիսով, չեմ ուզում ասեմ, թե Դոլար Վալոդները փող կեղծելը թողել ու տերտերություն են անում՛: Ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ փող կեղծողների ու տերտերների գործը միշտ էլ եղել է ու կլինի, իսկ տերտերաքանդակագործներ լիքը, ինչքան ուզես, քանզի նման մարդու դիմագծերով Մաշտոց քանդակելու համար, քանդակագործը պետք է առնվազն քոռ լինի, չտեսնի թե ում է քանդակում: Շատերը կան, որ սվաղ անելու փոխարեն տերտերին էլ կքանդակի Մաշտոցի փոխարեն, վարչապետին է՜լ, կամ ՎԱՇԽԱՌՈՒՊԵՏԻՆ է՜լ կքանդակի Վաշինգտոնի փոխարեն, ազատություն-վաշխառություն է:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Վիրտուալ քացու տակ

Ուռած տերտերը

Վարպետ Իվանի Պատմությունը

Կատվին Կարսեր

Սպիտակ Գիրքը

Թայքյաշ տոտա

Գրպանի մեջ

Յափնջի

Տո՛ դը՝ գնա՛ ե՛

Պեպսի-կոլայի գենը